Մեր Մասին

«Վարման» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ապրանքային նշանը «Արքատուր» հիմնադրվել է Կարեն Գրիգորյանի կողմից և գործում է Հայաստանյան շուկայում 1998 թվականի հունիսի քսանից, որպես արտահանող ներմուծող ընկերություն:

Ընկերությունը, իրկանացնելով խորը բազմակողմանի մարքեթինգային հետազոտություններ, 2012-2013 թվականների ընթացքում որոշել է մասնագիտանալ զբոսաշրջային ծառայությունների մատուցման բնագառում և 2013 թվականին ստացել է հավաստագիր սոցիալական փաթեթների շահառուներին սպասարկելու ոլորտում: Սկսած նույն թվականից առ այսօր ընկերությունը սպասարկել է ավելի քան տասը հազար հաճախորդի: Ընկերությունը ունի ավելի քան երկու հազար մշտական հաճախորդ, որոնք գերադասում են իրենց հանգիստը կազմակերպել «Արքատուր»-ի միջոցով: Ընկերությունը գործնական հարբերություններ ունի Հայաստանի և Արցախի հանրապետությունների գրեթե բոլոր Հյուրանոցների և հանգստյան տների հետ: Ընկերության աշխատակիցները ժամանակ առ ժամանակ այցելում են այդ կազմակերպությունները ստուգելու մատուցվող ծառայություների և սննդի որակը:

Ընկերությունը մշտապես մասնակցում է ՀՀ-ում կազմակերպվող Զբոսաշրջության ոլորտին վերաբերվող գրեթե բոլոր ցուցահանդեսներին և միջոցառումներին:

 

Ընկերությունը 2020  թվականի համար նախատեսում է ավելի բարելավել իր կողմից առաջարկվող փաթեթների որակը և բազմազանությունը: Ինչպես նաև նախատեսում է ակտիվ աշխատանք սկսել ներգնա զբոսաշրջության ոլորտում: Կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ ընկերությունը կկարողանա արտերկրից Հայաստան բերել ավելի քան քսան հազար զբոսաշրջիկ: